Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը խորհրդարանում

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը խորհրդարանում
29.12.2020 | 21:13

Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հանդիպեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումից հետո Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պնդել է` իրենց օրակարգը չի փոխվել, և ասել է այն ամենը, ինչ ասում են խորհրդարանի պատերից դուրս, այսինքն` պահանջում են վարչապետի հրաժարականը: Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ ասել է, որ արտահերթ ընտրություններն իրենց համար ընդունելի կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ:

Դիտվել է՝ 18617

Մեկնաբանություններ